Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Գյումրիի բժշկական կենտրոն, որտեղ մատուցվում են ինվազիվ սրտաբանության ծառայություններ: Ֆեյսբուքում Նիկոլ Փաշինյանը գրել է.
«Ծառայությունը հագեցվել է վերջին սերնդի անգիոգրաֆիկ սարքավորմամբ, ինչը հնարավորություն է տալիս մարզում մատուցելու բարձրակարգ բուժօգնություն:
Նյարդաբանական և կաթվածի բաժանմունքը ևս համալրվել է նորագույն սարքավորումներով:
Ծրագրի ընդհանուր արժեքը 129 մլն 828 հազար դրամ է»: