Կառավարության որոշման համաձայն՝ ցրված սկլերոզի բուժման համար անհրաժեշտ դեղերը նույնպես պետությունը կապահովի անվճար: Որոշումն ուժի մեջ կմտնի 2024 թվականից: Այդ մասին հայտնում են առողջապահության նախարարությունից:
ԱՆ-ից նաև հայտնում են, որ ցրված սկլերոզ հիվանդության համար նախատեսված դեղերի տրամադրումը հնարավորություն կընձեռի կանխարգելել հիվանդության առաջընթացը և ապրել լիարժեք կյանքով՝ առանց հետագա բարդությունների։
Հիվանդության դեպքում վնասվում է կենտրոնական նյարդային համակարգը, ի հետևանք՝ նյարդային համակարգում առաջանում են ֆիզիկական, մտավոր երբեմն հոգեկան խանգարումներ։ Ցրված սկլերոզը հիմնականում զարգանում է 20-40 տարեկանում, սակայն կարող է սկսվել նաև երեխաների մոտ։