Այսօր այցելել եմ Շիրակի մարզ: Այդ մասին իր Ֆեյսբուքի էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Ավարտական փուլում են Մ-1, Երևան - Գյումրի - Վրաստանի սահման միջպետական նշանակության ավտոճանապարհի 1,8 կմ երկարությամբ հատվածի հիմնանորոգման աշխատանքները:
Ծրագրի ընդհանուր արժեքը 443,5 մլն դրամ է, որը հատկացվել է պետբյուջեից»,- գրել է վարչապետը և կից տեսանյութ հրապարակել: