ԼՂ գյուղի և գյուղատնտեսության աջակցության հիմնադրամը հորդորում է հաց թխող բոլոր ընկերություններին ցուցաբերել բարձր պատասխանատվություն, այն է՝ պահպանել մեկ հացի համար նախատեսված կշիռը, որը պետք է կազմի 400 գրամ, ինչպես նաև Գյուղի և գյուղատնտեսության աջակցության հիմնադրամ ներկայացնել օրվա ընթացքում հավաքված հացի կտրոնները, որպեսզի այդ կտրոնների քանակը հաշվի առնելով հնարավոր լինի կազմակերպել հաջորդ օրվա ալյուրի մատակարարումը տվյալ ընկերությանը։
«Սեպտեմբերի 5-ին վերոնշյալ նորմերը չպահպանելու համար արդեն իսկ կասեցվել է Հեքիմյան 6ա հասցեում գործող «Գրանտ բրեադ» ՍՊԸ հացի արտադրության համար նախատեսված ալյուրի մատակարարումը։
Դիտարկումները շարունակվում են»,- ասված է հաղորդագրության մեջ։