ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը պաշտոնական այցով ժամանել է Կիև, հայտնում է BBC-ն: Ուկրաինայի մայրաքաղաք նրա հավանական այցի մասին մամուլը գրել էր երկուշաբթի երեկոյան:
Չորեքշաբթի գիշերը Ռուսաստանը 33 հրթիռներով և անօդաչու սարքերով հարվածներ է հասցրել ուկրաինական քաղաքներին։ Օդային տագնապն ավարտվել է Բլինքենի ժամանումից ընդամենը մի քանի ժամ առաջ:
ԱՄՆ պետքարտուղարը, ինչպես սպասվում է, կհայտարարի Ուկրաինային ավելի քան մեկ միլիարդ դոլարի նոր օգնության մասին, հայտնում է CNN հեռուստաալիքը՝ վկայակոչելով պետքարտուղարության բարձրաստիճան պաշտոնյային: