ԼՂ սոցիալական զարգացման և միգրացիայի նախարարությունից տեղեկացնում են, որ սեպտեմբերի 6-ին հացի վաճառքը կիրականացվի համար 2 կտրոնով:
«Միաժամանակ տեղեկացնում ենք, որ այն քաղաքացիները, որոնք չեն հասցրել օգտվել սեպտեմբերի 5-ի համար նախատեսված համար 1 կտրոնից, կարող են այդ կտրոնով հացը գնել սեպտեմբերի 6-ին:
Հայտնում ենք նաև, որ սեպտեմբերի 6-ից կդադարեն գործել հացի կտրոնների տրամադրման այն կետերը, որոնք տեղակայված են դպրոցներում։
Սեպտեմբերի 6-ից 8-ը ներառյալ կտրոնների տրամադրումը կշարունակվի ԱՀ սոցիալական զարգացման և միգրացիայի նախարարությունում (Ազատամարտիկների փ. 54) և ԱՀ բնակարանային հարցերի կոմիտեում (Ազատամարտիկների փ. 39)։
Խնդրում ենք ներկայանալ աշխատանքային ժամերին՝ հաշվի առնելով տվյալ հասցեներում էլեկտրաէներգիայի հովհարային անջատումների գրաֆիկը»,- ասված է հաղորդագրության մեջ։