Հարավային Կորեայի արտաքին գործերի նախարար Պակ Չինը Իրանի իր պաշտոնակից Հոսեյն Ամիր Աբդոլլահիանի հետ հեռախոսազրույցի ժամանակ հայտարարել է, որ հարավկորեական բանկերում սառեցված ֆինանսական ակտիվները պատկանում են Իրանի ժողովրդին: Այդ մասին հայտնել է Կորեայի Հանրապետության ԱԳՆ-ը։
«Պակ Չինն ասել է, որ Սեուլը բոլոր հնարավոր ջանքերը գործադրում է սառեցված միջոցները փոխանցելու համար՝ հստակ հասկանալով, որ դրանք պատկանում են իրանցի ժողովրդին»,- նշված է հաղորդագրության մեջ։
Պակն առաջարկել է ամրապնդել երկկողմ փոխգործակցությունը բոլոր հնարավոր ոլորտներում։
Աբդոլլահիանն իր հերթին նշել է, որ Թեհրանը մեծ ուշադրություն է դարձնում Ասիայի երկրների հետ հարաբերություններին և մտադիր է զարգացնել կապերը Սեուլի հետ: