Ուկրաինայի Գերագույն ռադան պաշտոնանկ է արել երկրի պաշտպանության նախարար Ալեքսի Ռեզնիկովին 327 կողմ, 4 դեմ ձայներով։
Ռեզնիկովն Ուկրաինայի պաշտպանության նախարարի պաշտոնը զբաղեցրել է 2021 թվականի նոյեմբերից։ 2020-2021 թվականներին եղել է Ուկրաինայի փոխվարչապետ։ Ըստ որոշ աղբյուրների՝ նա կարող է դառնալ Մեծ Բրիտանիայում Ուկրաինայի նոր դեսպանը։
Վաղը՝ սեպտեմբերի 6-ին, պատգամավորները կքննարկեն այդ պաշտոնում Ռուստեմ Ումերովին նշանակելու հարցը։ Նա Պետգույքի հիմնադրամի ղեկավարն է: Ումերովի նշանակման մասին ավելի վաղ խոսել էր Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին։