Աշխատանքային օրենսգրքի փոփոխությունների նախագծով առաջարկվում է մշակել հեռավար աշխատելու մեխանիզմներ: Այս պրակտիկան գործում է Միացյալ Նահանգներում, նաև՝ եվրոպական երկրներում: Փոփոխությունը հնարավորություն կտա Հայաստանի աշխատաշուկա ներգրավել նոր մասնագետների: ԱԺ գլխադասային հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել այս և «Պետական նպաստների մասին» օրենքում լրացումների նախագծերին:
Հեղինակ՝ Անի Օհանյան