Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը Ուկրաինայում խաղաղության հաստատման հեռանկարներ առայժմ չի տեսնում։ Այդ մասին նա հայտնել է Սոչիից վերադառնալու ժամանակ՝ ինքնաթիռում լրագրողների հետ զրույցում։
Էրդողանի խոսքով՝ Թուրքիան հակամարտության առաջին իսկ օրից հանդես է եկել խաղաղության, երկխոսության և դիվանագիտության օգտին, ինչպես նաև մեծ ջանքեր է գործադրել հետագա արյունահեղությունը կանխելու համար:
Թուրքիայի նախագահը հավելել է, որ հույս ունի, որ հակամարտությունը որքան հնարավոր է շուտ կավարտվի «արդար և տևական խաղաղությամբ»՝ միջազգային իրավունքի հիման վրա: