Օրերս ոստիկանության Մասիսի բաժնի անչափահասների գործերով և ընտանիքում բռնության կանխարգելման բաժանմունքում գողության վերաբերյալ օպերատիվ տեղեկություն էր ստացվել: Ըստ տեղեկության՝ Այնթափ գյուղի 47-ամյա մի բնակիչ Երևան-Արտաշատ խճուղում գտնվող կերերի խանութից գողացել էր բջջային հեռախոս: Բացատրական աշխատանքի շնորհիվ սեպտեմբերի 1-ին տղամարդը ոստիկանության Մասիսի բաժնում խոստովանեց արարքը: Պարզվեց, որ օգոստոսի 10-ին՝ ժամը 17-ի սահմաններում, մտնելով հիշյալ խանութ և օգտվելով խանութի տիրոջ բացակայությունից, տղամարդը պարկի վրայից գաղտնի հափշտակել է հեռախոսը, ինչն էլ հաջորդ օրն իրացրել է 20 հազար դրամով: Գողոնը հայտնաբերվել է, հանգամանքները նախաքննությամբ պարզվում են: