Սեպտեմբերի 4-ին, ժամը 22։52-ին Արմավիրի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մրգաշատ գյուղի խաչմերուկի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, կան արգելափակված քաղաքացիներ։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ Արմավիր-Մեծամոր ավտոճանապարհի 2-րդ կմ-ին բախվել են Lada (վարորդ՝ Ա․ Պ․, ծնված 1987 թ.) և Mercedes (վարորդ՝ Ա․ Մ․, ծնված 1982 թ.) մակնիշների ավտոմեքենաները: Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ Ա․ Պ․-ն հոսպիտալացվել է բժշկական կենտրոն, որտեղ արձանագրվել է նրա մահը:
Փրկարարները ավտոմեքենաներց դուրս են բերել Lada մակնիշի ավտոմեքենայի ուղևոր Վ. Պ․-ին (ծնված 1994 թ.) և Mercedes մակնիշի ավտոմեքենայի վարորդին, ովքեր հոսպիտալացվել են բժշկական կենտրոն: Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազի բալոնների փականները և սահմանազատել տարածքը։