Բրիտանական The Telegraph պարբերականն անդրադարձել է Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակին, նշել՝ Եվրոպայի շեմին գրեթե աննկատ հումանիտար ճգնաժամն անընդհատ սրվում է։
Հեղինակը հիշեցրել է Միջազգային քրեական դատարանի նախկին դատախազ Լուիս Մորենո Օկամպոյի նախազգուշացումը, որ Ադրբեջանը ցեղասպանություն է նախապատրաստում Լեռնային Ղարաբաղի հայերի դեմ։
Պարբերականը զրուցել է Մեծ Բրիտանիայի խորհրդարանի պատգամավոր Թիմ Լոութոնի հետ, որը նշել է, որ սա Ադրբեջանի էթնիկ զտումների ծրագրի մի մասն է, և որ Ադրբեջանի գործողությունները մեկ քայլ են հեռու ցեղասպանություն կոչվելուց:
Լոութոնը նաև նշել է, որ Մեծ Բրիտանիան բավարար չափով չի դատապարտել Ադրբեջանի գործողությունները, և իշխանություններին կոչ է արել Ադրբեջանի դեմ պատժամիջոցներ կիրառել: