Կոտայքի մարզի Կաթնաղբյուրի դպրոցի շինարարությանը պետբյուջեից հատկացվել է 712,3 մլն դրամ: Գույքի ձեռքբերմանն ուղղվել է ավելի քան 18 մլն դրամ, նաև բարեկարգվել ու ցանկապատվել է դպրոցի տարածքը, տեղադրվել են արևային վահանակներ: Այս ուսումնական տարում դպրոցում սովորում է 180 աշակերտ:
Նորակառույցի պայմաններին ծանոթացել է վարչապետը: Նիկոլ Փաշինյանը նշել է, որ առաջիկայում մայրաքաղաքում և մարզերում կբացվի նորակառույց կամ վերակառուցված ևս չորս դպրոց։
Մանրամասները՝ Տաթև Խաչատրյանի ռեպորտաժում։