ՀՀ էկոնոմիկայի նախարարության գլխավոր քարտուղար Կարեն Սարգսյանը սեպտեմբերի 5-ին ընդունել է ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի «իԳործ» ծրագրի մասնակիցներին, որոնք համալրելու են նախարարության մասնագիտական ստորաբաժանումները։ Այդ մասին հայտնում են էկոնոմիկայի նախարարությունից:
Ողջունելով սփյուռքահայ մասնագետներին՝ Կարեն Սարգսյանն ընդգծել է, որ «իԳործ» ծրագիրն արդեն ապացուցել է իր արդյունավետությունը։
«Կարծում եմ՝ սա կարևոր ծրագիր է, որի շրջանակում ամրապնդվում են կապերը Հայաստանի և Սփյուռքի միջև, և Սփյուռքի ներուժը ծառայեցվում է ի շահ Հայաստանի Հանրապետության տնտեսության զարգացման»,- նշել է Կարեն Սարգսյանը։
Ընդհանուր առմամբ, ծրագրի 4 մասնակից կաշխատի նախարարության կառուցվածքային ստորաբաժանումներում, 3 մասնակից՝ ՀՀ Զբոսաշրջության կոմիտեում ու ևս 3 մասնակից՝ Ներդրումների աջակցման կենտրոնում։