Ֆուտբոլի Բելգիայի հավաքականի և Մադրիդի «Աթլետիկոյի» արդեն նախկին հարձակվող Յանիկ Կարասկոն տեղափոխվել է Սաուդյան Արաբիան ներկայացնող «Ալ-Շաբաբ»: Պայմանագիրը նախատեսված է 3 տարով, իսկ մադրիդյան գրանդը տրանսֆերի վաճառքից ստանալու է 15 մլն եվրո:
Նախորդ մրցաշրջանում անցկացրած 35 խաղում բելգիացին դարձել է 7 գոլի հեղինակ:
Կարիերայի ընթացքում նա հանդես է եկել նաև Մոնակոյում և չինական «Դալիանում»: