Ֆուտբոլի Հայաստանի հավաքականը Եվրո-2024-ի ընտրական փուլի՝ Թուրքիայի և Խորվաթիայի հետ հանդիպումներին ընդառաջ բաց մարզում է անցկացրել ՀՖՖ տեխնիկական կենտրոնում: Մարզումը բաց են թողել Անդրե Կալիզիրը, Տիգրան Բարսեղյանը, Վահան Բիչախչյանը, Սարգիս Ադամյանն ու Ստյոպա Մկրտչյանը: Մարզումից հետո ՀՖՖ-ն հանձնել է նախորդ մրցաշրջանի 3 լավագույն խաղացողներից երկուսի՝ Ուգոչուկվու Իվուի և Արտակ Դաշյանի մրցանակները: Մարզումից հետո ֆուտբոլիստներից մի քանիսը պատասխանել են լրագրողների հարցերին՝ միաբերան շեշտելով, որ պատրաստ են ամեն ինչ անել առաջիկա խաղում հաղթանակի հասնելու համար.
Լուկաս Սելարայան Հայաստանի հավաքական ֆուտբոլիստ,
Էդուարդ Սպերցյան Հայաստանի հավաքական ֆուտբոլիստ - «Տանը լավ հանդիպում անցկացրինք, և կարծում եմ՝ կարող էինք հաղթել: Մենք վստահ ենք մեր ուժերին: Եթե խաղանք մեծ ցանկությամբ ու ցուցադրենք մեր ֆուտբոլը, կկարողանանք լավ արդյունք գրանցել»:
«Մրցաշարային տեսանկյունից շատ կարևոր խաղ է: Մարտական ենք տրամադրված: Պատրաստվում ենք կարևորագույն խաղին: Մեզ հաղթանակ շատ է պետք: Բոլորս ցանկանում ենք հաղթել այդ խաղում»:
Արթուր Սերոբյանն ու Լուկաս Սելարայանը խոսեցին իրենց տրանսֆերների մասին:
Արթուր Սերոբյան (Հայաստանի հավաքական ֆուտբոլիստ) - Քոլամբուս Քրյուն առաջարկ ստացավ և հակված էր տրանսֆերը վաճառելուն: Ես ուսումնասիրեցի առաջարկն ու, հավատալով Սաուդյան Արաբիայի նախագծին, որոշեցի տեղափոխվել այնտեղ: Վստահ եմ՝ կարիերայումս աճ կգրանցեմ: Սաուդյան Արաբիայում լավ խաղացողներ են հավաքվել, ու նրանց կողքին խաղալը մեծ փորձ կտա ինձ: Այս տրանսֆերը լավ է նաև այն տեսանկյունից, որ հիմա հավաքականին միանալու համար կարճ ճանապարհ եմ անցնում:
Հայաստանի հավաքականը սեպտեմբերի 8-ին կհյուրընկալվի Թուրքիային, իսկ սեպտեմբերի 11-ին կընդունի Խորվաթիայի հավաքականին: Խաղերը կցուցադրվեն Առաջին ալիքի ուղիղ եթերում: