Ի պատասխան տարբեր հարցադրումների՝ ԿԸՀ-ից հիշեցնում են․
Ընտրական օրենսգիրք սահմանադրական օրենքի համաձայն` ընտրելու իրավունք ունեն նաև օտարերկրացիները, եթե առնվազն մեկ տարի հաշվառված են տվյալ համայնքում։
Օտարերկրյա քաղաքացիների համար անձը հաստատող փատաթուղթ են համարվում․
-
ՀՀ-ում օրինական բնակությունը հավաստող ժամանակավոր կացության քարտը.
ՌԴ քաղաքացիների համար անձը հաստատող փատաթուղթ են համարվում նաև
-
ՌԴ քաղաքացիությունը հավաստող անձնագիրը՝ Երևան համայնքի պետական ռեգիստրում հաշվառման վերաբերյալ նշումով։
Քաղաքացիությունը չունեցող անձանց համար՝
-
ՀՀ-ում մշտապես բնակվող քաղաքացիություն չունեցող անձի կացության վկայականը.
-
ժամանակավոր կացության քարտը.
Փախստական ճանաչված անձանց համար՝
-
Կոնվենցիոն ճամփորդական փաստաթուղթը։
Օտարերկրյա քաղաքացիների մասին տեղեկատվությունը վարում է Ներքին գործերի նախարարության Միգրացիայի և քաղաքացիության ծառայությունը։