ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է, որ արդեն երրորդ անգամ այցելել է Արարատի մարզի Դեղձուտ բնակավայրի նորակառույց միջնակարգ դպրոց:
«Մինչ այդ այստեղ եղել եմ շինարարական աշխատանքների ընթացքում:
Մոդուլային շենքը կառուցվել է ՀՀ Կառավարության «300 դպրոց, 500 մանկապարտեզ» ծրագրի շրջանակում: Դպրոցի կառուցման նպատակով պետական բյուջեից տրամադրվել է 743 մլն դրամ: Նոր գույքով համալրելու նպատակով է հատկացվել է 18,6 մլն դրամ:
Դպրոցը նախատեսված է 180 աշակերտի համար»,- գրել է վարչապետը: