Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի հետ բանակցություններին հաջորդած մամուլի ասուլիսում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հաստատել է, որ Ռուսաստանը պատրաստ է մտածել հացահատիկի գործարքի վերականգնման մասին, բայց միայն ռուսական գյուղարտադրանքի արտահանման սահմանափակումների վերացումից հետո։
Նրա խոսքով՝ Ռուսաստանը հացահատիկի գործարքին կվերադառնա իր բոլոր պահանջների կատարումից հետո՝ մի քանի օրվա ընթացքում:
Ռուսաստանի նախագահը հերթական անգամ Կիևին մեղադրել է, որ ուկրաինական կողմը «հումանիտար միջանցքներն օգտագործել է ահաբեկչական հարձակումների համար, մինչդեռ Ռուսաստանն ապահովել է անվտանգությունը հացահատիկի միջանցքով»:
Պուտինը նաև հայտարարել է, որ Ռուսաստանը երբեք չի հրաժարվել ուկրաինական հարցի շուրջ բանակցություններից:
«Ուզում եմ ասել, որ Ռուսաստանը երբեք չի հրաժարվել բանակցություններից, և հիմա էլ մենք չենք հրաժարվում»,- ասել Է ՌԴ նախագահը: