Ռուսաստանի և Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինը և Ռեջեփ Էրդողանը Սոչիում շարունակել են նեղ ձևաչափով բանակցությունները՝ աշխատանքային ճաշի ընթացքում։ Աշխատանքային ճաշին մատուցվել է 5 ճաշատեսակ, այդ թվում՝ խարչո ապուրը՝ տավարի մսով:
Պուտին-Էրդողան բանակցություններն ընդհանուր առմամբ տևել են երեք ժամ, որից մոտ մեկուկես ժամը՝ պատվիրակությունների ընդլայնված կազմով։ ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը բանակցություններն անվանել է կառուցողական։