ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանի հրամանով Նելլի Ղուլյանը նշանակվել է ՀՀ ԷՆ մամուլի քարտուղար:
Ավարտել է Մոսկվայի ֆինանսական և իրավաբանական համալսարանը:
Աշխատել է Կանադական St. Lawrence քոլեջում՝ որպես Ռուսաստանի, ԱՊՀ-ի և Եվրոպական տարածաշրջանի հանրային կապերի և մարքեթինգի պատասխանատու:
Կանադական Educouturier ընկերության մարքեթինգի և հանրային կապերի պատասխանատու:
Աշխատանքային գործունեություն է ծավալել նաև Ռուսաստանում՝ որպես Modus Vivendis գործակալության գործադիր տնօրեն:
Որպես անկախ փորձագետ համագործակցել է նաև այլ ընկերությունների հետ՝ Հայաստանում, ԱՄՆ-ում և ՌԴ-ում:
ՌԴ-ում՝ «Բալթիկա» ֆուտբոլային ակումբ:
ՀՀ-ում՝ WEDO CREATIVE դիզայն ընկերություն, XAO TECH web 3 ծրագրավորման ստարտափ ընկերություն:
ԱՄՆ-ում՝ Grenada USA Consulting ընկերություն:
Վարժ տիրապետում է անգլերեն և ռուսերեն լեզուներին: