Իսպանացիներին անտանելի շոգից հետո հիմա էլ սպասում է պայքար բնական մեկ այլ աղետի՝ ջրհեղեղների դեմ: Փոթորկոտ քամիներով ուղեկցվող հորդառատ անձրևների պատճառով վտանգի ամենաբարձր մակարդակ է հայտարարվել Մադրիդում, ինչպես նաև Անդալուսիայի և Կաստիլիա-Լա Մանչայի շրջաններում: Սպասվում են ջրհեղեղներ, իշխանությունները քաղաքացիներին կոչ են արել մնալ տանը, հայտնում է Euronews-ը:
Տեղական լրատվամիջոցները հայտնում են, որ տարերքից երկու մարդ է մահացել, մեկը համարվում է անհետ կորած։
Իսպանիայում հորդառատ անձրևների պատճառով խափանվել է օդային տրանսպորտի աշխատանքը, ինչպես նաև դադարեցվել է երկաթուղային և ավտոմոբիլային հաղորդակցությունը: Երկրի բազմաթիվ ճանապարհներ ջրի տակ են հայտնվել: