Սոչիում մեկնարկել են Ռուսաստանի և Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինի և Ռեջեփ Թայիփ Էրդողանի ընդլայնված ձևաչափով բանակցությունները: Պուտինն անձամբ է ողջունել Էրդողանին Русь առողջարանի «Իմպերիալ» սրահի մուտքի մոտ։ Հանդիպումից առաջ նախագահները կարճ զրույց են ունեցել: Նախագահների զրույցի ընթացքում թարգմանության հետ կապված խնդիրներ են առաջացել՝ Թուրքիայի նախագահը չի հասկացել, թե ինչպես պետք է լսի Պուտինին։
Թարգմանության ընթացքում էլ թուրք մասնագետը սխալմամբ նշել է՝ «Ռուսաստանի և Թուրքիայի միջև պատերազմ է ընթանում», հետո ուղղել իրեն՝ «Ուկրաինայի և Ռուսաստանի միջև»: Վլադիմիր Պուտինը նշել է, որ հանդիպման ընթացքում անդրադարձ է լինելու տարածաշրջանում անվտանգության ապահովման հարցերին, ինչպես նաև Ուկրաինայում տիրող իրավիճակին:
Միջազգային լուրերի այլ մանրամասները՝ տեսանյութում: