Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը պաշտոնանկ է արել Հանրապետության Ազգային բանկի ղեկավար Գալիմժան Պիրմատովին, հայտնում է Ղազախստանի ղեկավարի մամուլի ծառայությունը։
Պիրմատովն Ազգային բանկը ղեկավարում է 2022 թվականի փետրվարից։ Մինչ այդ, նա «Կազատոմպրոմ» ազգային ատոմային ընկերության վարչության նախագահն էր:
Ղազախստանի Ազգային բանկի նոր ղեկավար է նշանակվել Թիմուր Սուլեյմենովը։ Նախկինում նա զբաղեցրել է նախագահի աշխատակազմի ղեկավարի առաջին տեղակալի պաշտոնը։
Լրատվամիջոցները նշում են, որ Պիրմատովի պաշտոնանկությունը տեղի է ունեցել երկրում մի շարք կադրային փոփոխություններից հետո։ Սեպտեմբերի 1-ին Տոկաևը հրամանագիր է ստորագրել հինգ նոր նախարարությունների ստեղծման և մի քանի նախարարների պաշտոնանկության կամ վերաբաշխման մասին։
Բացի այդ, Տոկաևը ներքին գործերի նոր նախարար է նշանակել Աստանայի նախկին պարետ Երժան Սադենովին։