Իրանի ԱԳՆ խոսնակ Նասեր Քանանին մամուլի ասուլիսի ժամանակ, խոսելով Թուրքիայի և Սիրիայի հետ Իրանի հարաբերությունների մասին, նշել է․ «Իրանի դիրքորոշումը՝ երկու երկրների հարաբերությունների հետ կապված, միանգամայն պարզ է, և երեկ ԱԳ նախարարն ամբողջությամբ արտահայտել է Իրանի տեսակետը։ Սիրիայի և Թուրքիայի հետ մեր հարցերի մի մասը կապված է երկկողմանի խնդիրների հետ։ Իրանը հուսով է, որ երկու երկրի միջև հարաբերությունների բարելավմանն ուղղված ջանքերը հաջող կլինեն»։
Անդրադառնալով Իրանի, Թուրքիայի և Սաուդյան Արաբիայի եռակողմ հանդիպման հնարավորությանը՝ Իրանի ԱԳՆ խոսնակն ասել է, որ երեք պետությունները կարևոր տարածաշրջանային և իսլամական երկրներ են, նրանց կարողություններն ազդեցիկ են, ուստի երեք երկրի միջև եռակողմ հանդիպման հնարավորություն կա։
Քանանին հայտնել է, որ Իրանի նախագահը և արտգործնախարարը կմասնակցեն ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի նիստին։