ԱՄՆ արդարադատության նախարարությունը ձգտում է Կոնգրեսից թույլտվություն ստանալ ավելի քան մեկ միլիարդ դոլար արժողությամբ ռուսական ակտիվները, որոնք հայտնվել են միջազգային պատժամիջոցների տակ, Ուկրաինային փոխանցելու համար: CBS News-ի հետ հարցազրույցում ասել է ԱՄՆ գլխավոր դատախազի տեղակալ Լիզա Մոնակոն։
Ավելի վաղ Սպիտակ տունը հինգ երկրի ազգային անվտանգության խորհրդականների հանդիպումից հետո հայտարարել էր, որ ԱՄՆ-ում, Ֆրանսիայում, Գերմանիայում, Իտալիայում և Մեծ Բրիտանիայում ռուսական ակտիվները սառեցված կմնան այնքան ժամանակ, քանի դեռ Ռուսաստանը չի փոխհատուցի Կիևին հասցված «վնասը»: Բացի այդ, դաշնակից հինգ երկրների ներկայացուցիչները հաստատել են իրենց մտադրությունը՝ շարունակել աջակցել Կիևին Ռուսաստանի դեմ պայքարում «այնքան ժամանակ, որքան անհրաժեշտ է», ինչպես նաև նպաստել Ուկրաինայի վերականգնմանը։