ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի հրամանով՝ կասեցվել է անհատ ձեռնարկատեր Նարինե Գասպարյանին պատկանող հացի արտադրամասի արտադրական գործունեությունը (Արտաշատի խճուղի 74):
Որոշման համար հիմք է հանդիսացել ՍԱՏՄ Արարատի մարզային կենտրոնի տեսուչների իրականացրած ստուգումը, համաձայն որի՝
-
արտադրական շինությունում չեն բացառվել պարենային հումքի և սննդամթերքի, աղտոտված և մաքուր գույքի խաչաձևվող հոսքերը.
-
չեն ձեռնարկվել միջոցներ արտադրական շինությունները կենդանիների (միջատների) ներթափանցումից պաշտպանելու համար.
-
պատերի, հատակի, առաստաղի մակերևույթները պատրաստված չեն եղել անջրանցիկ, լվացվող նյութերից, որոնք հեշտությամբ լվացվող-ախտահանվող են և կանխարգելում են կեղտի կուտակումը, բորբոսի առաջացումը և մասնիկների թափվելու հնարավորությունը.
-
բոլոր սարքավորումները, գործիքները, պարագաները և բեռնարկղերը, որոնք անմիջական շփման մեջ են գտնվում սննդամթերքի հետ, չեն պահվում նորոգ ու բարվոք վիճակում, չեն ենթարկվում պատշաճ մաքրման ու ախտահանման.
-
արտադրամասն ապահովված չէ ձեռքերը լվանալու համար նախատեսված լվացարանով.
-
սանհանգույցի դռները բացվում են դեպի արտադրական շինություն:
Տնտեսվարողին տրվել է ժամկետ խախտումները վերացնելու համար: