Քիչ առաջ այցելեցի սեպտեմբերի 1-ին ադրբեջանական սադրանքի հետևանքով ծանր հրազենային վիրավորում ստացած Նարեկ Կարենի Պողոսյանին, ում սրտի զարկը հրաշքով վերականգնվել էր, և Լյուդվիկ Սերժիկի Մասիհի-Յուսաֆին: Այս մասին գրել է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը։
«Առողջություն մեր տղաներին, նրանց կյանքին այս պահին վտանգ չի սպառնում»,- գրել է Սիմոնյանը։
Հիշեցնենք՝ սեպտեմբերի 1-ին ադրբեջանական ագրեսիայի հետևանքով հայկական կողմն ունի 3 զոհ և 2 վիրավոր։