Այսօր այցելեցի Երևանի նորակառույց թիվ 116 հիմնական դպրոց: Այդ մասին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը գրել է իր Ֆեյսբուքի էջում:
«Ծրագիրն իրականացվել է ՀՀ Կառավարության և Ասիական զարգացման բանկի կողմից դպրոցների «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագրի» շրջանակում:
Ընդհանուր առմամբ դպրոցի կառուցմանը տրամադրվել է 1 մլրդ 391,5 մլն դրամ: Այն համալրվել է նաև նոր գույքով, որի համար հատկացվել է 35,8 մլն դրամ:
Ուսումնական հաստատությունում սովորում է 465 աշակերտ»,- գրել է նա: