ՆԳՆ փրկարար ծառայության տնօրեն-ներքին գործերի նախարարի տեղակալ, փ/ծ գնդապետ Կամո Ցուցուլյանը շնորհավորական ուղերձ է հղել փրկարարական ծառայողի օրվա կապակցությամբ, որը ներկայացնում ենք ստորև.
«ՆԳՆ փրկարար ծառայության հարգելի՛ աշխատակիցներ,
սիրելի՛ փրկարարներ,
հարգարժա՛ն վետերաններ,
շնորհավորում եմ Ձեզ փրկարարական ծառայողի մասնագիտական օրվա կապակցությամբ։
Փրկարարի աշխատանքն առանձնանում է մարդասիրական բնույթով, որն ուղղված է ոչ միայն մարդկային կյանքերի փրկությանը, այլև՝ տեխնածին և բնական աղետների դեմ պայքարին և դրանց կանխմանը։ Փրկարար լինելն առաքելություն է, և բազում անգամներ փրկարարներն ապացուցել են դա իրենց անձնուրաց աշխատանքով, հաճախ նաև իրենց կյանքի գնով՝ փրկելով հազարավոր կյանքեր։ Ուստի փրկարարների ամենօրյա աշխատանքն արժանի է խորին հարգանքի։
Հարգելի՛ գործընկերներ, կրկին շնորհավորում եմ մասնագիտական տոնի առիթով, մաղթում ուժ, տոկունություն։
Թող Ձեր եռանդը, նվիրումը, անձնուրացությունը, խիզախությունն ու մարդասիրական գործի նկատմամբ բարձր պատասխանատվությունը լինեն մեր երկրի անվտանգության հենասյունը»։