Կառավարությունը որոշում է ընդունել «Բերքլի Քեփիթլ» ՓԲԸ-ի կողմից մշակված ներդրումային ծրագրին հավանություն տալու և «Արտաքսատա» ՓԲԸ-ին ուղղակի վաճառքով հողամաս օտարելուն համաձայնություն տալու մասին։ Այդ մասին հայտնում են էկոնոմիկայի նախարարությունից:
«Բերքլի Քեփիթլ» ՓԲԸ-ն՝ ՀՀ Արարատի մարզի Փոքր Վեդի համայնքի տարածքում կիրականացնի «Գոլֆի ակումբի և ակադեմիայի հիմնում» ներդրումային ծրագիրը։
Ներդրումային ծրագրով նախատեսվում է՝
-
գոլֆի ակումբ` բազմաֆունկցիոնալ մասնաշենքով և խաղադաշտերով,
-
գոլֆի դպրոց (ակադեմիա)՝ մարզադաշտերով և մարզահամալիրով,
-
մեծահասակների հանգստյան տուն,
-
մանկապատանեկան ամառային ճամբար - հյուրանոց,
-
մարզահամալիր՝ իր հյուրանոցով, ֆուտբոլի դաշտերով և թենիսի կորտերով,
-
բարձր և միջին կարգի բնակելի շենքեր և առանձնատներ,
-
ծառայողական բնակելի թաղամաս,
-
ադմինիստրատիվ, համայնքային և կոմերցիոն նշանակության շենքեր,
-
համալիրին ենթակա արտադրական, պահեստային կառույցներ,
Ծրագրի կապիտալ ներդրուﬓերի ընդհանուր գումարը նախնական հաշվարկներով կազմում է շուրջ 172 մլն ԱՄՆ դոլար։ Կստեղծվի 180-200 աշխատատեղ։