Ժամկետից զատ, Հայաստանում համատարած են շինարարության ընթացքում անվտանգային նորմերի խախտումները:
Անցյալ շաբաթ Աբովյան քաղաքում բազմաբնակարանի շինհրապարակում դժբախտ պատահարից մարդ մահացավ: Դեպքը, ցավոք, եզակի չէ: Կառուցապատողներն ու շինարարները հաճախ անտեսում են անվտանգության տարրական պահանջները, հետևանքը տասնյակ մահերն ու ծանր վնասվածքներն են: Վիճակագրությունը մտահոգիչ է՝ այս տարվա առաջին կեսում շինհրապարակներում ավելի շատ դժբախտ պատահարներ են արձանագրվել, քան վերջին երեք տարիներին միասին հաշված:
Հեղինակ՝ Քրիստինե Թորոսյան