Ռուսաստանի Բելգորոդի մարզի նահանգապետ Վյաչեսլավ Գլադկովը հայտնել է, որ Ուկրաինայի զինված ուժերն այսօր երկու անգամ անօդաչու թռչող սարքից պայթուցիկ սարքեր են նետել մարզի մի քանի բնակավայրի վրա: Մեկ մարդ զոհվել է, երկուսը՝ վիրավորվել։ Պայթյունի ալիքից կոտրվել է առանձնատան ապակին, և վնասվել է մեկ մարդատար ավտոմեքենա: Վնաս է հասցվել նաև կապի ենթակառուցվածքային օբյեկտներից մեկին։
Ուկրաինայի Զապորոժիե քաղաքում նույնպես պայթյուններ են որոտացել, և օդային տագնապ է հնչել: Այսօր առավոտյան պայթյուններ են որոտացել նաև Կրիվոյ Ռոգում։ Այնտեղ գործել է հակաօդային պաշտպանության համակարգը:
Մանրամասները՝ տեսանյութում: