Ռուսաստանի Բելգորոդի մարզի նահանգապետ Վյաչեսլավ Գլադկովը հայտնել է, որ Ուկրաինայի զինված ուժերն այսօր երկու անգամ անօդաչու թռչող սարքից պայթուցիկ սարքեր են նետել Վալույսկի քաղաքային օկրուգի Դոլգոյ գյուղի վրա:
Պայթյունի ալիքից կոտրվել է առանձնատան ապակին, և վնասվել է մեկ մարդատար ավտոմեքենա: Վնաս է հասցվել նաև կապի ենթակառուցվածքային օբյեկտներից մեկին։
Գլադկովը հայտնել է, որ հարձակման հետևանքով մեկ մարդ զոհվել է, երկուսը՝ վիրավորվել։