Լեհաստանի մայրաքաղաք Վարշավայից ոչ հեռու գտնվող Նադաժինում Ուկրաինայից փախստականների տեղավորման խոշորագույն կենտրոնը փակվել է՝ հայտնել են լեհական լրատվամիջոցները։
Պատճառը, ըստ պաշտոնական հայտարարության, երկիր ժամանող ուկրաինացիների թվի անկումն է։
Տեղավորման կենտրոնը, որը գտնվում էր Ptak Warsaw Expo առևտրի կենտրոնում, ստիպված է եղել լքել մի քանի հարյուր մարդ։