Զինծառայող Նարեկ Պողոսյանը տեղափոխվել է Կենտրոնական հոսպիտալ, ենթարկվել վիրահատական բարդ միջամտության: Վիրահատությունը հաջող է անցել, վիճակը դեռևս գնահատվում է ծայրահեղ ծանր: Այս մասին «Լուրերի» հետ զրույցում տեղեկացրեց ՀՀ ՊՆ խոսնակ Արամ Թորոսյանը:
Մյուս վիրավորի վիճակը գնահատվում է միջին ծանրության, այս պահին կյանքին վտանգ չի սպառնում:
Երկու վիրավորներն էլ հոսպիտալի բուժանձնակազմի հսկողության տակ են:
Նարեկ Պողոսյանը ծանր հրազենային վիրավորում էր ստացել սեպտեմբերի 1-ին ադրբեջանական սադրանքի հետևանքով:
Ավելի վաղ հայտնել էինք՝ ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն այսօր այցելել է ՊՆ կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալ, տեսակցել ադրբեջանական սադրանքի հետևանքով վիրավորում ստացած 2 զինծառայողներին: