«Վրացական երազանք» կուսակցությունը որոշել է իմփիչմենթի գործընթաց սկսել Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի դեմ: Այդ մասին հայտարարել է իշխող «Վրացական երազանք» կուսակցության նախագահ Իրակլի Կոբախիձեն։ Նրա խոսքով` իմփիչմենթն ավարտելու համար անհրաժեշտ է 100 խորհրդարանականի աջակցություն, և, համապատասխանաբար, առանց արմատական ընդդիմության ձայների գործընթացը հեռանկար չունի։
«Չնայած դրան, կուսակցության քաղխորհրդի նիստում մենք որոշեցինք Վրաստանի նախագահի նկատմամբ իմփիչմենթի գործընթաց սկսել։ Առաջին հերթին դա մեր պատասխանատվությունն է Վրաստանի Սահմանադրության նկատմամբ։ Սահմանադրության կոպիտ խախտումների վրա աչք փակելը խաթարում է օրենքի գերակայությունը և ժողովրդավարական սահմանադրական համակարգը, ինչը մենք չենք կարող թույլ տալ։ Բացի այդ, իմփիչմենթի ընթացակարգը ևս մեկ անգամ կբացահայտի արմատական ընդդիմության և Սալոմե Զուրաբիշվիլու ընդհանուր օրակարգը, որն ուղղված է Վրաստանի պետական շահերի, այդ թվում՝ Վրաստանի՝ թեկնածուի կարգավիճակ ստանալու դեմ»,- ասել է Կոբախիձեն։
Մանրամասները՝ տեսանյութում: