Ատրպէյճանի Զինուած ուժերը հրաձգային զէնքերով և ականանետով սատիկ կրակ բացած է Սոթքի և Նորաբակի դիրքերուն ուղղութեամբ. հայկական կողմէն կան զոհեր և վիրաւոր:
Սոթքի հատուածին Ատրպէյճանը ռազմական միջոցներ և լրացուցիչ անձնակազմ կեդրոնացուցած է . Հայաստանի Պաշտպանութեան նախարարութիւն :
Արայիկ Յարութիւնեանը հրաժարական տուած է:
Շառլ Միշելը առաջարկած է քայլ առ քայլ մօտեցում, որը կ՛ապահովէ Լաչինի միջանցքի լիարժէք շահագործում, ատկէ ետք՝ Աղտամի ճամբու բացում:
Ամերիկայի Քոնկրեսին մէջ յատուկ լսումներ պիտի կատարուին ԼՂ իրավիճակին վերաբերեալ:
Պաքուի պաշտօնատար անձերը և Ստեփանակերտի ներկայացուցիչները պէտք է անյապաղ հանդիպին. Պետական քարտուղարութիւն:
Կարմիր խաչի ներկայացուցիչները այցելած են Ատրպէյճանի մէջ պահուող 3 ուսանողներուն:
Կարմիր խաչի միջնորդութեամբ 11 բուժառու ուղեկցողներու հետ Լեռնային Ղարաբաղէն Հայաստան տեղափոխուած է :
Հայաստանի կառավարութիւնը Հռոմի կանոնադրութիւնը ուղարկած է Ազգային ժողովի վաւերացման:
Մեր հեռահար զէնքը 700 քմ․ հեռաւորութեամբ թիրախ խոցած է . Զելենսքի:
Հռոմի Պապը պատմական այց կատարած է Մոնկոլիա:
Հեղինակ՝ Անի Զէյթունցեան