Հռոմի Ֆրանցիսկոս Պապը պատմության մեջ առաջին անգամ առաքելական այցով ժամանել է Մոնղոլիա: Այցի ընթացքում հովվապետը կհանդիպի երկրի ղեկավարության, ինչպես նաև հավատացյալների և միսիոներների հետ։ Մոնղոլիան ունի աշխարհի ամենափոքր և նորագույն կաթոլիկ համայնքներից մեկը՝ ամենաերիտասարդ կարդինալ, միսիոներ Ջորջիո Մարենգոյի գլխավորությամբ:
Օդանավակայան ժամանելուց անմիջապես հետո Պոնտիֆիկոսը գնացել է Առաքելական պրեֆեկտուրա, որտեղ նրան դիմավորել է կարդինալ Մարենգոն։ Ժամանել են Ուլան Բատորի կաթոլիկ դպրոցների երեխաները, որոնք ծաղիկներով և ժողովրդական երգերով պատվել են նրան։ Հովվապետին դիմավորելու պաշտոնական արարողությունը նախատեսված է շաբաթ առավոտյան՝ մայրաքաղաք Ուլան Բատորի Սուխաբատոր հրապարակում։
Երկրի կաթոլիկ համայնքը ստեղծվել է 1992 թվականին, երբ իշխանությունները թույլատրել են պաշտամունքի ազատությունը: 3,5 միլիոն բնակչություն ունեցող և հիմնականում բուդդայականություն դավանող երկրում կա մոտ 1500 քրիստոնյա։
Միջազգային այլ իրադարձությունները՝ տեսանյութում: