Այսօր՝ սեպտեմբերի 1-ին, Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը գումարել է նիստ, օրակարգում՝ տեսալսողական մեդիածառայություն մատուցողների կողմից Երևանի ավագանու 2023 թվականի սեպտեմբերի 17-ի ընտրությունների նախընտրական քարոզչության սահմանված կարգի պահպանման վերաբերյալ Հանձնաժողովի կողմից իրականացված մշտադիտարկման արդյունքների և եզրակացության հրապարակման վերաբերյալ հարցը։
Օրակարգի հաստատումից հետո Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը ամփոփել և հրապարակել է Երևանի ավագանու 2023 թվականի սեպտեմբերի 17-ի ընտրությունների նախընտրական քարոզչության՝ օգոստոսի 23-29-ն ընկած ժամանակահատվածում տեսալսողական մեդիածառայություն մատուցող ընկերությունների կողմից քարոզչության սահմանված կարգի պահպանման վերաբերյալ Հանձնաժողովի կողմից իրականացրած մշտադիտարկման արդյունքներն ու եզրակացությունը:
Եզրակացության մեջ ներկայացվել է Հանձնաժողովի կատարած աշխատանքները, այդ թվում՝ ընտրությունների նախընտրական քարոզչության ժամանակահատվածում Հանրային ռադիոյի և Հանրային հեռուստատեսության վճարովի եթերաժամի մեկ րոպեի գինը սահմանելու, ընտրություններին մասնակցող կուսակցությունների, կուսակցությունների դաշինքների համար ոչ խտրական պայմանների և քաղաքացիների (ընտրողների) համար անկողմնակալ, ստուգված և հավաստի տեղեկատվություն ստանալու իրավունքի ապահովման նպատակով ընդունված գնահատման մեթոդաբանությունը և այլն։