«Արաբկիր» զբոսայգուց 1500 քմ հողատարածքն ու 89,5 քմ շինությունն ապօրինի օտարելու գործը դատարանում է. մեղադրյալի աթոռին են Երևանի նախկին քաղաքապետ Երվանդ Զախարյանը, քաղաքապետարանի նախկին այլ պաշտոնյաներ և Արաբկիրի նախկին թաղապետն ու տարածքը սեփականաշնորհած նրա սանիկը: Զախարյանը մեղադրանքը չի ընդունում, նա նաև անցնում է «Երիտասարդական պալատ»-ի 802 միլիոն դրամ արժողությամբ հողամասը 62 միլիոնով օտարելու գործով:
Մանրամասները` Տաթև Խաչատրյանի ռեպորտաժում: