Բռնի անհետացումների զոհերի միջազգային օրվա կապակցությամբ Արմավիրում բացվել է «Լուռ ներկայություն․սպասման ու կարոտի պատմություններ» ցուցահանդեսը, որին ներկա են եղել արցախյան 44-օրյա և 1990-ականների պատերազմում անհետ կորածների ընտանիքների անդամներ։
Լուսանկարների միջոցով ընտանիքները փորձել են հանրությանը փոխանցել սպասման ծանր բեռին դիմակայելու դժվարությունները։ Ցուցահանդեսին աջակցել են Կարմիր խաչի միջազգային և հայկական ընկերությունները, մուտքը բաց կլինի մինչև սեպտեմբերի 6-ը:
Մանրամասները` Հայկուշ Ասլանյանի ռեպորտաժում: