Միացյալ Նահանգները պետք է դատապարտի Ադրբեջանի ագրեսիան և մարդու իրավունքների ոտնահարման փաստերը՝ հայտարարել են Լոս Անջելեսի քաղաքային խորհրդի անդամները: Խորհրդի որոշմամբ՝ Ադրբեջանի հյուպատոսության մոտի հրապարակը պաշտոնապես անվանակոչվել է Արցախի Հանրապետության հրապարակ: