Կառավարությունը Միջազգային քրեական դատարանի Հռոմի կանոնադրությունը՝ Հռոմի ստատուտը, ուղարկել է Ազգային ժողովի վավերացման: «Լուրերին» հայտնել են ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։
Հիշեցնենք, որ մարտին Սահմանադրական դատարանը՝ 1998 թվականի հուլիսի 17-ին ստորագրված՝ Միջազգային քրեական դատարանի Հռոմի կանոնադրությունում ամրագրված պարտավորությունները սահմանադրական ճանաչեց:
Ըստ գործադիրի հիմնավորման՝ Հռոմի կանոնադրության վավերացումը հնարավորություն է տալիս Ադրբեջանին պատասխանատվության կանչել պատերազմական հանցագործությունների դեպքերով։