Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանն այսօր ընդունել է Արժույթի միջազգային հիմնադրամի Մերձավոր Արևելքի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանային տնօրեն Ջիհադ Ազուրի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպմանը ներկա էին նաև ԱՄՀ հայաստանյան առաքելության ղեկավար Իվա Պետրովան և Հայաստանում ԱՄՀ մշտական ներկայացուցիչ Ումանգ Ռավաթը:
Ողջունելով զրուցակցին՝ փոխվարչապետը ներկայացրել է ընթացիկ տնտեսական զարգացումները և դրանց վրա հիմնված միջնաժամկետ կանխատեսումները՝ դրանց իրականացման տեսանկյունից կարևորելով ԱՄՀ-ի հետ ձևավորված գործակցության շարունակականությունը:
Այս համատեքստում երկուստեք ընդգծվել է ԱՄՀ աջակցությամբ իրականացվող ընթացիկ պահուստային ծրագրի նշանակութունը մակրոտնտեսկան և հարկաբյուջետային կայունության ապահովմանը զուգահեռ գիտելիքահենք, ներդրումների խթանմանն ու արտահանմանն ուղղված տնտեսական աճ ապահովելու տեսանկյունից: Զրուցակիցները գոհունակություն են հայտնել ծրագրի ներքո ստանձնած թիրախների կատարման ուղղությամբ գրանցած առաջընթացի վերաբերյալ:
Հանդիպման ընթացքում կողմերը անդրադարձ են կատարել նաև երկկողմ համագործակցությանը վերաբերող հարցերի լայն շրջանակի, այդ թվում՝ հարկաբյուջետային և դրամավարկային քաղաքականությունների մշակման գործընթացում ներգրավված պետական մարմինների հետ համագործակցության հեռանկարներին: