Դիվանագիտական առաքելության ավարտին Հայաստանում Նիդերլանդների դեսպան Նիկոլաս Սխերմերսը հանդիպել ունեցել առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի հետ: Այդ մասին հայտնում են առողջապահության նախարարությունից:
Նախարարը շնորհակալություն է հայտնել դեսպանին՝ պաշտոնավարման ընթացքում երկկողմ հարաբերությունների և առողջապահության ոլորտում համագործակցությունը խթանելու հանձնառության համար:
Կարևորվել է Հայաստանի սահմանամերձ շրջաններում կրծքագեղձի քաղցկեղի կանխարգելման համատեղ ծրագրի նախաձեռնությունը, ինչպես նաև առողջ ապրելակերպի խթանմանն ուղղված աշխատանքները:
Քննարկվել են նաև Նիդերլանդներից ժամանած փորձագիտական առաքելության արդյունքները և հետագա աջակցության հնարավորությունները: