Մոսկվայում տեղի ունեցած բանակցությունների արդյունքներով Ռուսաստանի և Թուրքիայի ԱԳ նախարարները հանդես են եկել համատեղ մամուլի ասուլիսով:
Սերգեյ Լավրովը հաստատել է, որ Պուտինն ու Էրդողանը ոչ պաշտոնական հանդիպում կունենան մոտ ժամանակներս, կքննարկեն գործընկերության բոլոր ուղղությունները: ՌԴ ԱԳ նախարարը տեղեկացրել է, որ իր թուրք գործընկերոջ հետ քննարկել է Ուկրաինայում իրավիճակը և հացահատիկի նախաձեռնությունը, հավելել՝ թուրքական կողմին է փոխանցել, թե ինչ պետք է անի Արևմուտքը հացահատիկի գործարքը վերականգնելու համար:
Թուրքիայի ԱԳ նախարարն իր հերթին նշել է, որ հացահատիկի գործարքի վերսկսումը կարևոր է պարենի համաշխարհային գների կայունացման տեսանկյունից: Նա նաև պատրաստակամություն է հայտնել շարունակելու միջնորդական ջանքերը Ռուսաստանի և Ուկրաինայի միջև:
Հաքան Ֆիդանը տեղեկացրել է, որ վաղը Մոսկվայում բանակցություններ կվարի ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի հետ: