Վոլոդիմիր Զելենսկին հայտարարել է, որ Ուկրաինայի զինված ուժերը ուկրաինական արտադրության զենք են կիրառել մեծ հեռավորության վրա գտնվող թիրախի ուղղությամբ:
«Ուկրաինայի ռազմավարական արդյունաբերության նախարարությունը զեկուցել է սեփական արտադրանքի հաջողության մասին: Մեր հեռահար զենքը հաջողությամբ կիրառվել է. թիրախը խոցվել է 700 կմ հեռավորության վրա»,- ասել է Զելենսկին:
Ուկրաինայի նախագահը չի մանրամասնել, թե ինչ զենքի մասին է խոսքը, և ինչ թիրախ է այն խոցել: Ըստ լրատվամիջոցների՝ խոսքն ուկրաինական արտադրության ԱԹՍ-ի մասին է, որով օրերս հարձակման էր ենթարկվել Պսկովի օդանավակայանը: