Ադրբեջանի պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրությունն այն մասին, թե, իբր, օգոստոսի 31-ին` 19։30-ի սահմաններում, ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել սահմանագոտու արևելյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, չի համապատասխանում իրականությանը: Այդ մասին հայտնում են ՀՀ ՊՆ-ից: